ՇՆՈՐՀԱՎՈ՛Ր ՏՈՆԴ, ՀԱՅՈ՛Ց ԲԱՆԱԿ



Հունվարի 28-ը    Հայաստանում նշվում էորպես Բանակի օրԱյս տարի տոնը հոբելյանական է. նշվում է Հայոց բանակիկազմավորման 25-ամյակը: Անկախ պետականության ստեղծումից հետո այս տոնը Հայաստանի Հանրապետության կարևորագույն տոներից է: 

ՀՀ զինված ուժերը կազմավորվել են մեր երկրի համար օրհասական պահի և մինչ այսօր հանդիսանում են մեր ազգային պետության անվտանգության և անկախության գլխավոր գրավականը:

Սրտանց շնորհավորում եմ բոլորին` երկրի սահմաններն անառիկ պահող մեր քաջարի զինվորներին, նրանց հրամանատարներին, անհամբերությամբ նրանց վերադարձին սպասող հայ մայրերին և քույրերին, ողջ հայ ժողովրդին: Տոնը հիրավի համազգային է, քանզի յուրաքանչյուր հայ գիտակցում է մարտունակ և ժամանակակից բանակ ունենալու անհրաժեշտությունը:

Թող խաղաղ լինի հայ զինվորի յուրաքանչյուր առավոտը, թող աննկուն լինի նրա կամքը, թող անսպառ լինի նրա խիզախությունն ու հայրենասիրությունը:

Փա՜ռք Հայոց բանակիննրա զինվորինզինվոր ծնած մայրերին ու հայ ժողովրդին:

         Շնորհավո՛ր տոնդ, հայո՛ց բանակ:

ՀՀ Լոռու մարզի Վանաձորի Ա. Ս. Պուշկինի անվան
№ 4 հիմնական դպրոցի տնօրեն`
Համլետ Խումարյան


Комментариев нет:

Отправить комментарий