ՊԱՇՏՈՆԱՎԱՐՄԱՆ 5-ԱՄՅԱԿ

Ողջույնի և շնորհավորանքի խոսքով հանդես եկավ ուսումնական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ Վեներա Ազատյանը.
«Հարգելի պարոն Խումարյան, սիրով շնորհավորում ենք Ձեզ պաշտոնավարման 5-ամյակի առթիվ, մաղթում ենք բեղմնավոր գործունեություն, անսպառ եռանդ, ուժ և կորով հայրենանվեր Ձեր գործում»:
Շնորհավորանքի խոսքով հանդես եկավ նաև դասվար ԱնահիտՔոչարյանը՝ ներկայացնելով իր հեղինակային բանաստեղծությունը.
Շնորհավոր
Հինգ տարին անցավ ակնթարթի պես,
Հինգ օր, իհարկե, չհանգստացաք
Եվ աշխատեցիք, տքնեցիք այնպես,
Որ նախանձելի տնօրեն դարձաք:
Գիտեք դպրոցի «երակի զարկը»,
Մատը պահում եք միշտ նրա վրա,
Որ չխաթարվի կանոնն ու կարգը,
Ու բարձր մնա պատիվը նրա:
Գիտակցաբար եք ընդունում նորը
Ու համաքայլ եք միշտ առաջ գնում,
Իմաստալից է Ձեր ամեն օրը,
Թե գործ կա, երբեք վաղվան չի մնում:
Լավ է, առջևում մի ամբողջ կյանք կա,
Ձեր դիրքում այսպես հաստատուն մնաք,
Որ երբ սահմանված ժամանակը գա,
Հենց այս դպրոցից հանգստի գնաք:
Комментариев нет:
Отправить комментарий