ՈՂՋՈՒՅՆ, ԳԱՐՈՒՆ
2017 թ. մարտի 1-ին ՀՀ Լոռու մարզի Վանաձորի Ա. Ս. Պուշկինի անվան № 4 հիմնական դպրոցում կազմակերպվել էր միջոցառում՝ նվիրված գարնանամուտին:
Աշակերտները ներկաներին ողջունեցին գարնան մասին բանաստեղծություններով, այնուհետև ուրախ երգերով գարնանային տրամադրություն հաղորդեցին նրանց:
Կերպարվեստի ուսուցչուհի Լ. Սարգսյանի ղեկավարությամբ աշակերտները նկարեցին գարուն: Երեխաներին միացան նաև ծնողներն ու անցորդները:
Комментариев нет:
Отправить комментарий