ՀԵՌԱՎԱՐ ԴԱՍ ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻՑ
2016թնոյեմբերի 11-ին Վանաձորի ԱՍՊուշկինի անվան № 4 հիմնական դպրոցում անցկացվեց հեռավար դաս«Մաթեմատիկա» առարկայից Վահագնաձորիմիջնակարգ դպրոցի 5-րդ դասարանի աշակերտների հետ:                                                               Դասը վարեց մաթեմատիկայի ուսուցչուհի Լուսինե ՔառյանըԴասի թեման էր «Չափման միավորներ»:
Դասի ողջ ընթացքում կիրառվեց էլեկտրոնային գրատախտակ: Նախ շնորհանդեսի միջոցով ամփոփվեց նախորդնյութը՝ «Թվային արտահայտություններ»: Աշակերտներըպատասխանեցին ուսուցչի հարցերինթե ինչ է թվայինարտահայտությունըինչպես են հաշվում թվայինարտահայտության արժեքըԱյնուհետև կատարեցինհանձնարարություններ՝ գործողության շղթաներումվերականգնելով անհրաժեշտ թվերըՅուրաքանչյուրհանձնարարություն գնահատվում էր 1 միավորԱշակերտներըմեծ ոգևորությամբ էին պատասխանում հարցերին:
Այնուհետև մատուցվեց նոր նյութըՈւսուցչուհինաշակերտների միջոցով կրկնեց չափման միավորներըորից հետոկատարեցին բազմաբնույթ հանձնարարություններԱշակերտները նաև ներկայացրեցին լրացուցիչ տեղեկություններչափման միավորների մասին:
Դասը շատ հետաքրքիր էրքանի որ աշակերտներն առաջին անգամ էին մասնակցում տեսադասի:
Դասին ներկա էր դպրոցի տնօրեն Հ. Խումարյանը, փոխտնօրենները, Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության գլխավոր մասնագետ Անահիտ Բարոյանը, ԿՏԱԿ-ի Լոռու մարզային համակարգող Մ. Արզումանյանը, քաղաքի դպրոցի ԷՀՄ օպերատորներ:






















Դիտեք այստեղ՝ 


Комментариев нет:

Отправить комментарий