ՓԵՏՐՎԱՐԻ 19-Ը՝ ԳԻՐՔ ՆՎԻՐԵԼՈՒ ՕՐ

ՀՀ Գրողների միության նախկին նախագահ Լևոն Անանյանի նախաձեռնությամբ Հովհաննես Թումանյանիծննդյան օրը՝ փետրվարի 19-ըարդեն 6-րդ տարին նշվում է որպես Գիրք նվիրելու օր:
Փետրվարի 19-ին գիրք նվիրելու օրվա    կապակցությամբ  Վանաձորի Ա. Պուշկինի անվան N 4 հիմնական դպրոց էին այցելել  ՀԳՄ Լոռումարզային բաժանմունքի նախագահ, բանաստեղծ Մանվել Միկոյանը և ՀԳՄ Լոռու մարզային  բաժանմունքի անդամ, բանաստեղծուհի Լենա Անթառանյանը:
Նրանք աշակերտների հետ զրուցեցին գրքի և գրականության կարևորության մասին: Ներկայացրեցին ընթերցանության դերը  մարդու գեղագիտական ճաշակի և աշխարհայացքի ձևավորման հարցում:
Բանաստեղծները երեխաներին խորհուրդ տվեցին շատ ընթերցել, որովհետև գրքերը լուսավորում են հոգին, միտքը, մարդու մեջ արթնացնում ձգտումներ, ծնում երազանքներ:

Գիրքը հեքիաթային մի լամպ էորը մարդուն լույս է պարգևում
կյանքի ամենահեռու և մութ ճանապարհներին:

Օ.Բալզակ






Комментариев нет:

Отправить комментарий