Դեկտեմբերի 10-ին անցկացվեց <<Բարին արա>> 8-րդ համաքաղաքային բարեգործական ակցիայի ամփոփումը, որն իրականացվում էր <<Հայկական Կարիտաս>> և <<Խաչվող ուղիներ>> հասարակական կազմակերպությունների կողմից: Բարեգործական ակցիային մասնակցել էին Վանաձորի գրեթե բոլոր դպրոցները, ուսումնական հաստատությունները, անհատ ձեռներեցները և մի շարք ձեռնարկություններ:
Ակցիայի շրջանակներում Վանաձորի Ա. Պուշկինի անվան N4 հիմնական դպրոցն իրականացրել է շուրջ 50 միջոցառում, մասնակցել են բոլոր աշակերտները, մանկավարժները, աշակերտական և ծնողական խորհուրդները:
Ակցիայի ամփոփման ընթացքում մեր դպրոցն արժանացավ 1-ին կարգի պատվոգրի՝ <<Ամենաբարի>> անվանակարգին, և մրցանակի՝ Գավաթի, ինչպես նաև <<Օգնություն տարեցներին>> անվանակարգին և Վանաձորի մանկատան կողմից շնորհակալագրի:
Այս կապակցությամբ շնորհավորում և շնորհակալություն ենք հայտնում բոլոր աշակերտներին, մանկավարժական կոլեկտիվին, ծնողներին:
Комментариев нет:
Отправить комментарий