ԲԱՐԻՆ ԱՐԱ 10
2017թ. դեկտեմբերի 8-ին կայացավ «Բարին արա» համաքաղաքային բարեգործական ակցիայի ամփոփիչ միջոցառումը: Ակցիան այս տարի տոնում է իր հիմնադրման 10-ամյակը: Այն իրականացվում է «Հայկական Կարիտաս» ԲՀԿ և «Խաչվող ուղիներ» ՍՀԿ նախաձեռնությամբ և ամեն տարի իր գաղափարի շուրջն է համախմբում հազարավոր մարդկանց, կրթական կառույցների, անհատ ձեռներեցների:
Արդեն 10-րդ տարին է, ինչ ՀՀ Լոռու մարզի Վանաձորի Ա. Պուշկինի անվան № 4 հիմնական դպրոցը սիրով և ոգևորությամբ մասնակցում է բարեգործական ակցիային: Ակցիայի շրջանակներում այս տարի ծանրոցներ են ուղարկվել ՀՀ և ԼՂՀ տարբեր զորամասեր, դրամական աջակցություն է ցուցաբերվել առողջական խնդիր ունեցող ծնողին, սննդամթերք, հագուստ և ամանորյա միջոցառման տոմսեր են գնվել և տրամադրվել սոցիալապես անապահով աշակերտներին: Այցելել են դպրոցի սան, Ապրիլյան քառօրա պատերազմի հերոսի ընտանիքին: Աշակերտների կողմից վերանորոգվել են գրադարանի մաշված գրքերը: Դպրոցի աշակերտական խորհուրդը մի քանի օր օգնել է բուֆետապաններին իրենց աշխատանքում:
Շնորհակալություն ենք հայտնում «Բարին արա» ակցիայի կազմակերպիչներին մարդասիրական այս նախաձեռնության համար, մաղթում երկար տարիների գործունեություն՝ իր շուրջն ամեն տարի համախմբելու բարությամբ կիսվելու պատրաստակամ էլ ավելի շատ մարդկանց:






Դիտեք այստեղ՝
Комментариев нет:
Отправить комментарий