Ս/թապրիլի 24-ին Վանաձորում հազարավոր քաղաքացիներ երթովքայլեցին դեպի Սուրբ Աստվածածին եկեղեցի, որտեղ ծաղիկներ դրեցին եկեղեցու բակում տեղադրված 1915թ. Մեծեղեռնիզոհերիհիշատակըհավերժացնողհուշարձանին։
Երթին մասնակցեցին նաև Վանաձորի Ա. Ս. Պուշկինի անվան № 4 հիմնական դպրոցի կոլեկտիվը՝ տնօրեն Հ. Խումարյանի ղեկավարությամբ, VIII և IX դասարանների աշակերտները:
ՄԵՐ ՍՊՈՐՏԱՅԻՆ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ
Հայաստանի Հանրապետության անկախության 25-րդ տարեդարձին նվիրված դպրոցականների հանրապետական 25-րդ մարզական խաղերի՝ ԲԱՍԿԵՏԲՈԼ մարզաձևում ՀՀ Լոռու մարզի Վանաձորի Ա. Պուշկինի անվան № 4 հիմնական դպրոցի հավաքական թիմը գրավել է ԵՐՐՈՐԴ տեղ:
Շնորհավորում ենք մեր թիմին և մաղթում նորանոր հաջողություններ:
ԾԱՌԱՏՈՒՆԿ
Ս/թ ապրիլի 18-ին Վանաձորի Ա. Պուշկինի անվան № 4 հիմնական դպրոցի կոլեկտիվի և աշակերտների կողմից դպրոցի հարակից պուրակում կազմակերպվել էր ծառատունկ: Տնկիները տրամադրել էր Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության վարչությունը:
Ծառատունկին աշակերտները մասնակցում էին մեծ ոգևորությամբ և պատասխանատվությամբ: Տնկված ծառերի քանակը համապատասխանում էր դասարանների քանակին: Յուրաքանչյուր դասարան խոստացավ խնամել և հոգ տանել իր ծառի մասին: