ՇՆՈՐՀԱՎՈՐ ՆՈՐ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐԻ
2014 թվականի սեպտեմբերի 1-ին Վանաձորի Ա. Պուշկինի անվան N 4 հիմնական դպրոցի բակը կրկին մարդաշատ էր:
Մեկնարկեց 2014-2015 ուսումնական տարին, և դպրոցն իր համերաշխ և ուսումնատենչ գիրկն ընդունեց ևս 120 նորելուկների: <<Առաջին զանգ>> խորհրդանշական ցերեկույթին մասնակցում էին մանկավարժական կոլեկտիվը, հյուրեր, ծնողներ: Հնչեցին ողջույնի և բարեմաղթանքի ջերմ խոսքեր: Փոքրիկներն էլ իրենց կողմից խոստացան դառնալ բարեկիրթ, բարեխիղճ ու կարգապահ աշակերտներ՝ առաջնորդվելով համամարդկային արժեքներով, չմոռանալով ավանդականը, խոստացան նոր էջ ավելացնել դպրոցի փառահեղ պատմությանը:
Շնորհավոր նոր ուսումնական տարի: Թող այն լինի նվաճումների, հաջողությունների, խաղաղ, ստեղծագործ աշխատանքի տարի: